Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
03.10.2014 | 00:05

Դուք թողեցիք ինձ, մոռացաք իմ սուրբ լեռը և սեղան գցեցիք դևերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատվին։ Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, և ամենքդ կոտորվելու եք, որովհետև կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խոսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարություն կատարեցիք և, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք։ Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի ուտեն, իսկ դուք քաղցած եք մնալու, ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի խմեն, իսկ դուք ծարավ եք մնալու. ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, ուրախ պիտի լինեն, իսկ դուք ամոթով եք մնալու»։


Եսայու 65.11-13

Դիտվել է՝ 2014

Մեկնաբանություններ